ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական թիրախների։
«ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերի կործանիչներն այսօր հարվածել են Հորմուզի նեղուցում և նրա շրջակայքում գտնվող 10 իրանական ռազմական թիրախների՝ ի պատասխան Kiku տրանսպորտային նավի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման», – ասվում է հրամանատարության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։
CENTCOM-ը հայտարարությանը կից հրապարակել է հարվածների տեսանյութը։
CENTCOM-ը նախկինում հայտարարել էր, որ շաբաթ իրանական անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, հարձակվել է Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո նավարկող Kiku լցանավի վրա, որը տեղափոխում էր ավելի քան 2 միլիոն բարել նավթ։