Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են

Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են

Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Թեհրանի և Վաշինգտոնի միջև հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

​Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ ահաբեկչական բանակի կողմից կիրակի վաղ առավոտյան հասցված ավիահարվածները <…>։ «Այս դաժան հարձակումները, որոնք ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև Պարտադրված պատերազմի դադարեցման փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածի ակնհայտ խախտում են, ցույց են տալիս, որ ԱՄՆ վարչակարգը որևէ նշանակություն չի տալիս իր պարտավորություններին», – նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

​ԱԳՆ-ն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment