Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել ցորենով լի 11 երկաթուղային վագոն, որոնց ընդհանուր քաշը 770 տոննա է։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բեռնատար գնացքը Բաքվի ծայրամասում գտնվող Բիլաջարի կայարանից մեկնել է ժամը 11:00-ին։ Գնացքը կշարժվի դեպի Վրաստան՝ Բոյուկ-Քյասիկ կայարան (Ագստաֆայի շրջան), ապա՝ Հայաստան։
Ավելի վաղ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով տեղափոխել էր 971 տոննա AI-92 բենզին և 467 տոննա դիզելային վառելիք։ Մինչ այդ՝ հունիսի 23-ին, Ռուսաստանը նույն երթուղով ուղարկել էր ցորենով լի 10 երկաթուղային վագոն, որոնց ընդհանուր քաշը 700 տոննա էր։