Արգենտինան հաղթեց Հորդանանին, Մեսին կրկին գոլ խփեց — Հայաստանի Հանրային Ռադիո

Ֆուտբոլի աշխարհի առաջնության J խմբի վերջին տուրում Արգենտինան 3։1 հաշվով հաղթեց Հորդանանին։

Գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը և Լիոնել Մեսին։ Վերջինս մրցաշարում իր գոլերի թիվը հասցրեց վեցի։ Հորդանանի միակ գոլի հեղինակը Մուսա Ալ Տամարին էր։

Խմբի մյուս խաղում Ալժիրն ու Ավստրիան ոչ-ոքի խաղացին՝ 3։3։

Leave a Comment