Արդյո՞ք անկեղծ է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի ցանկությունը

Իսրայելի արտգործնախարարը կառավարության քննարկմանն է ներկայացրել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու մասին նախաձեռնությունը: Ե՞րբ է քննարկվելու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը X-ի միկրոբլոգում զետեղել է մի տեղեկություն, որի համաձայն Իսրայելի պատմական և բարոյական պարտքն է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը: Նախարարը նաև պարզաբանող նամակ է ուղղել կառավարության բոլոր անդամներին, որում հիմնավորում է, թե ինչո՞ւ է պետք ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Եվ ահա այդ նամակում ասվում է, որ չնայած կան բավարար և հիմնավոր պատմական փաստեր, որոնք ապացուցում են Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է այն ժխտելու քաղաքականությունը: Եվ դա հաշվի առնելով արտգործնախարարն առաջարկում է ոչ միայն ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը, այլև դատապարտել Թուրքիայի կողմից այդ փաստը ժխտելու անհաջող փորձերը: Արդեն գալիք շաբաթ նախարարները կառավարությունում կքննարկեն այս նախաձեռնությունը և սա դեռ սկիզբն է»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ զարգացումներ արժի սպասել: Ինչո՞ւ ցեղասպանությունը ճանաչելու Քնեսեթի նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Որքանո՞վ է բխում Հայաստանի շահերից այս գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment