Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Ռումինիայի ու Մոլդովայի վերամիավորվելու մասին օրինագիծ: Ինչո՞ւ հիմա: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Իրականում, այդ նախագիծը վաղուց էր շրջանառության մեջ, սակայն ընթացք տրվեց միայն հիմա, հավանաբար պատճառներից մեկը, այն միջադեպն էր, որը տեղի ունեցավ մայիսի 29-ին, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը Ռումինիայի տարածքում խոցեց բնակելի շենք՝ 10 հարկանի, դեպքը՝ Գալաց քաղաքում: Դրանից հետո Ռուսաստանի հյուպատոսը Կոստանցայում հայտարարեց «պերսոնա նոն գրատա», գլխավոր հյուպատոսությունը փակվեց և դիվանագիտական հարաբերությունները Բուխարեստի և Մոսկվայի միջև լարվեցին: Այս որոշումը առայժմ վերջնական չէ: Քննարկումները դեռ պետք է շարունակվեն խոհրդարանի վերին պալատում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ նախկին ԱՊՀ անդամ մյուս երկրներում Եվրամիության հետ մերձեցման պրոցեսը ինչպե՞ս է զարգանում: Ինչի՞ մասին է այդ ամենը վկայում:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: