
Մեկ տարի կալանավորված…
Մեկ տարի առաջ այս օրը Բագրատ Սրբազանին և իր հետ մյուս 17 արդարներին առաջադրվեց կեղծ մեղադրանք` ահաբեկչության և իշխանության զավթման նախապատրաստություն:
Պարզվեց՝ գրեթե մեկ տարի ապօրինի գաղտնալսվել է Սրբազանի կեցավայրը: Մեկ տարվա ընթացքում առարկայական ոչինչ չգտնելով՝ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կոնտեքստից կտրատեցին և իրար միացրեցին խաղաղ ցույցների պլանավորման և կենցաղային բնույթի խոսակցություններ և հրապարակեցին դրանք։
Իշխանությունը իր ամբողջ ռեսուրսն ուղղեց այդ կեղծված գաղտնալսումների տարածմանը, որում Սրբազանն իբր խոսում է քաղաքացիական անձանց գնդակահարելու պատրաստության մասին:
Հետագայում պարզվեց` Սրբազանը չի’ պլանավորել որևէ անձի կյանքից զրկել, և իշխանությունների տարածած ձայնագրությունը մոնտաժված է ու կոնտեքստից կտրված:
Մեկ տարի անց դեռ կալանավորված են Բագրատ Սրբազանն ու ևս 3 անձ:
Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենա այս ապօրինի գործով հերթական դատական նիստը:
Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջից