Խուզարկություն Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարի բնակարանում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Գյումրիի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, »Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանում:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին. – «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում»։

Հակակոռուպցիոնի վերջերս հրապարակած ձայնագրությունում նաև Սիմոնյանի անունն էր շրջանառվում, հավանաբար այդ գործի շրջանակում է իրականացվում խուզարկությունը:

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստը կես ժամով հետաձգվեց՝ քվորումի բացակայության պատճառով՝ նիստին ներկա չէր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment