Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով տուժել է չորս մարդ, հայտնում է Kyodo-ն։
Տուժածների թվում են դեռահասներ և 50 տարեկանից բարձր մարդիկ: Նրանք թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի հայտարարվել:
Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 7:30-ին Իվատե պրեֆեկտուրայի Խաղաղ օվկիանոսի ափին, 44 կմ խորության վրա: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Հասիկամիում սեյսմիկ ինտենսիվությունը կազմել է 6.0 մագնիտուդ՝ ըստ ճապոնական սեյսմիկ սանդղակի: