ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է F-35 կործանիչների Թուրքիա փոխանցման հարցը և համագործակցում է Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ։
«Ես գիտեմ, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա ամբողջ թիմը հենց հիմա ուսումնասիրում են սա, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է ստուգվեն՝ ամերիկյան օրենսդրությանը համապատասխանելու համար։ Նախագահը մեզ հանձնարարել է դա անել», – ասել է Վենսը, որը մասնակցել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը։
«Սա, ըստ էության, Կոնգրեսի հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան համապատասխանում է ամերիկյան օրենսդրությանը, որպեսզի կարողանա ստանալ F-35-ները։ Մենք կաշխատենք դրա վրա,- նշել է Վենսը։