Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Մոսկվան Երևանից ակնկալում է հստակ որոշում կազմակերպությունում հետագա մասնակցության վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ շարունակելու՞ է իր գործունեությունը ՀԱՊԿ-ի կազմում, թե՞ կընտրի այլ ճանապարհ։
«Նրանք պետք է մեզ տեղեկացնեն իրենց որոշման մասին»,– ընդգծել է Վասիլևը։