Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները շարունակում են մնալ քաղաքական և իրավական քննարկումների կենտրոնում։ Յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով կամ չեղարկել ընտրությունների արդյունքները, կամ անցկացնել երկրորդ փուլ։ Միաժամանակ իշխանության ներկայացուցիչները շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է ընտրելու իրավունքից զրկել արտերկրում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ընտրություններին նախորդած տարում փաստացի առնվազն 183 չեն ապրել Հայաստանում:
Այս և ներքաղաքական օրակարգի այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Ալխաս Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։