Բացահայտվել է ամերիկյան բժշկական ապահովագրության բնագավառում երբևէ իրականացված խոշորագույն մեքենայությունը: Պատմության ամենամեծ ապահովագրական խարդախության մեջ մեղադրվող Իբրահիմ Հալդուն Հելմին ձերբակալվել է Թուրքիայում: Որքա՞ն փող է գողացել: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ֆլորիդայում իր բիզնեսը ծավալած ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող Իբրահիմ Հալդուն Հելմին ամերիկյան ապահովագրական համակարգից գողացել է գրեթե 4 մլրդ դոլար. դա Հայաստանի պետբյուջեի կեսն է: Այդպիսի մեծ գողություն ապահովագրական համակարգից պատմության մեջ երբեք դեռ չի արձանագրվել: Նա ստեղծել է կեղծ ընկերությունների հատուկ ցանց, որի միջոցով հայտեր է ներկայացրել իրականում չմատուցած բժշկական ծառայությունների դիմաց»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Թուրքիայի քաղաքացին 4 միլիարդ դոլար է գողանում, իսկ ԱՄՆ-ում ոմանք խոսում են հայերի խարդախության մեծ ու վտանգավոր ծավալների մասին: Իսկ այս գործի մասին Մեհմեդ Օզը արտահայտվե՞լ է:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: