Ավետիք Չալաբյանը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Կալանքի վայրը լինելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ Տեսակցությունները փակ են բոլորի համար՝ բացառությամբ պաշտպանների։ Որոշումը նոր ստացանք։ Կծանոթանանք և լրացուցիչ հանդես կգանք պարզաբանումներով կամ հայտարարություններով»,-ասել է փաստաբանը։

Leave a Comment