Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի, դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունները

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ 2025թ հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է խստացնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը։ Հանցանքների համակցման կանոններով՝ վերջնական պատիժ սահմանվել է 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը՝ նախկին 1 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման փոխարեն։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ են ներկայացվել, դրանից մեկ տարի անց Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել։

Քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։

Leave a Comment