Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ

Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորել ենք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։

Անդրադարձ ենք կատարել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։

Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Leave a Comment