Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. ԶԼՄ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։

Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով այցի ծրագրերին ծանոթ աղբյուրների։

Նշվում է, որ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Դա ուղերձ կլինի, որ Եվրոպան Հայաստանի կողքին է»,- ասել է Politico-ի զրուցակիցներից մեկը։

 

Leave a Comment