Գանայից Նանա Կվակու Բոնսամ անունով իրեն կախարդ ներկայացնող անձը հայտարարել է, որ պատրաստվում է «ազդել» Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի վրա՝ աշխարհի առաջնության խմբային փուլի խաղից առաջ։
Նա ասում է, թե նպատակ չունի լուրջ վնաս պատճառել ֆուտբոլիստին, սակայն ցանկանում է, որ նա չկարողանա արդյունավետ խաղ ցուցադրել Գանայի դեմ հանդիպմանը։ Այս հայտարարությունը նա արել է բրիտանական լրատվամիջոցին տված մեկնաբանության ընթացքում։
2026 FIFA World Cupի խմբային փուլի Անգլիա – Գանա հանդիպումը նախատեսված է հունիսի 23-ին։ Երկու հավաքականներն էլ մրցաշարի առաջին խաղերում հաղթանակ են տարել։ Հոդվածում նաև հիշեցվում է, որ նույն անձը նմանատիպ հայտարարություններ էր արել նաև 2014 թվականի աշխարհի առաջնության ընթացքում, բայց Ռոնալդուի վերաբերյալ։