ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է հայտնել երեխաների հայտագրման վերաբերյալ

Auroranews.am-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին , որ  Ժամը 09:00-ին գործարկված համակարգում արձանագրվել է ծանրաբեռնվածություն, որը հավասարապես անդրադարձել է բոլոր շահառուների վրա, սակայն ներկայումս այն գործում է անխափան:

Այդ ծանրաբեռնվածությունն աստիճանաբար նվազել է, և այս պահին համակարգն աշխատում է առանց որևէ խափանման։ Այս ընթացքում արդեն իսկ հայտագրվել է 17875 երեխա:

Հիշեցնենք` Այսօր  Auroranews.am-ը ստացել է բազմաթիվ ահազանգեր, որ https://my.emis.am/ կայքը, կամ չի աշխատում կամ աշխատում է խափանումներով։

Leave a Comment