Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։
Հունիսի 23-ին տեղի կունենա Կոսովո-Հայաստան, իսկ 25-ին` Անդորրա-Հայաստան հանդիպումը:

Մրցաշարին մասնակցում են 6 հավաքականներ, որոնք բաժանվել են երկու խմբի։ Խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ, իսկ երրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները կպայքարեն 5-րդ տեղի համար։

A խմբում ընդգրկված են Ալբանիայի, Մալթայի և Վրաստանի, իսկ B խմբում Հայաստանի, Անդորրայի, Կոսովոյի հավաքականները:

Leave a Comment