Սա բացառիկ դեպք է․ Տիգրան Ավինյանը հայտարարություն է արել

Սա բացառիկ դեպք է, երբ որևէ երկրում ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունն է փորձում ընտրակեղծարարությամբ զբաղվել և դա անում է համակարգային։ Այս մասին հայտարարել է  Երևանի քաղաքապետ  Տիգրան Ավինյանը։

 

«Իրականում այնքան բացահայտ, բոլորի աչքի առաջ է այդ պրոցեսը եղել, այնքան ենք լսել այդ ձայնագրությունները, որ որևէ բանի վրա չենք զարմանում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմադիր «Մայր Հայաստան» և իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև:

Leave a Comment