Կիևը փորձում է Բելառուսին ներքաշել հակամարտության մեջ. Լավրով

Ուկրաինան ձգտում է Բելառուսին ուղղակիորեն ներգրավել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել մարտական գործողությունների աշխարհագրությունը, հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Արևմուտքի ուշադրությունն է հրավիրել Միութենական պետության անվտանգությանն առնչվող Մոսկվայի և Մինսկի միջև առկա պայմանագրին։ 

Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ հարկ եղած դեպքում հնարավոր է գործարկել պաշտպանական միջոցառումների ամբողջական համալիրը։

Leave a Comment