«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցին։
Անդրադարձ է եղել հունիսի 7-ին կայացած ընտրություններին, հետընտրական զարգացումներին, մի շարք քաղաքական ուժերի՝ ՍԴ դիմելու փաստին և բարձրագույն դատարանի հնարավոր որոշումներին։
Սուրեն Սուրենյանցը նաև հարցին է պատասխանել, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, եթե ՍԴ-ն ԿԸՀ-ի որոշումը թողնի անփոփոխ․ պե՞տք է ընդդիմությունը վերցնի մանդատները, թ՞ե ոչ։
«Միշտ դեմ եմ եղել բոյկոտին և մանդատներ չվերցնելուն, եթե կայծակնային հեղափոխության սցենար չկա։ Չխաբենք իրար և հեռուստադիտողին, կայծակնային հեղափոխության սցենար չկա, ես կողմ եմ մանդատները վերցնելուն»,-նշել է Սուրեն Սուրենյանը։