Իրանից հանվում են միջազգային պատժամիջոցները․ ի՞նչ դրական հեռանկարներ դա կբացի Հայաստանի առջև

Իրանի ու ԱՄՆ-ի միջև ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում այսօրվանից իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները վերացված են: Պատժամիջոցների զգալի մասը հանված է նաև այս բնագավառում աշխատող ընկերությունների ու ձեռնարկությունների համար: Որոշ ակտիվներ արդեն ապասառեցվել են: Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցների վերացումը ազդարարում է երկրի վերականգնման և զարգացման լայնածավալ ծրագրի սկիզբը։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե պատժամիջոցների վերացումն ինչպե՞ս կազդի մեզ վրա:

«Ես առանձնացրել եմ կարևորագույն 6 ուղղություններում, որոնցում Հայաստանի առջև բավական մեծ հեռանկարներ կարող են բացվել: Առաջինը, իհարկե, էներգետիկ դիվերսիֆիկացիան է. պատժամիջոցների վերրացման արդյունքում Հայաստանը կկարողանա լեգալ և մեծ ծավալներով նավթամթերք ձեռք բերել Իրանից»,-ասել է Երկանյանը:

Իսկ Իրանը պատրա՞ստ է օգտագործել առաջացած հնարավորությունները Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար, թե՞ դեռ կաշկանդող հանգամանքներ կան:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment