«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, կարիերան վերսկսած 44-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը կմասնակցի «Ումբլդոնի» մրցաշարին։
Սերենա Ուիլյամսը ստացել է կանանց մենախաղի մասնակցության ուայլդ-քարդ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Նա «Ուիմբլդոնի» 7-ակի չեմպիոն է, նախորդ անգամ այս մրցաշարին մասնակցել է 2022 թվականին։
Ուիմբլդոնի մրցաշարը կանցկացվի հունիսի 29-ից հուլիսի 11-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Իգա Շվյոնտեկն է Լեհաստանից։