
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ ժամանակներս նախատեսում են շփումներ անցկացնել և քննարկել, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ այդ «սպառնալիքը բացարձակապես ագրեսիվ է, այն միջամտություն է մեկ այլ երկրի ներքին գործերին, ոտնձգություն մեկ այլ երկրի ինքնիշխանության նկատմամբ»։ «Սակայն մենք կասկած չունենք, որ Բելառուսի ղեկավարությունը և ինքը՝ Բելառուսը, ի վիճակի են ապահովել իրենց ինքնիշխանությունը»,- նշել է Պեսկովը։