Փաշինյանը հայտնել է, թե ինչ հարցեր են բարձրացվել Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը

Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ նման հանդիպման անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը և մենք զբաղված էինք իրադրության կառավարմամբ: Անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր»,-ասել է Փաշինյանը:

Leave a Comment