Գերմանական երկու նավ Կարմիր ծով են մեկնում՝ Հորմուզում հնարավոր ռազմական առաքելությանը միանալու․ նախարար

Գերմանական երկու նավ ուղևորվում է Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական առաքելությանը միանալու, Reuters-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Հենց հիմա մեր ականազերծող «Ֆուլդա»-ն և բեռնանավ «Մոսել»-ը անցնում են Սուեզի ջրանցքով՝ ուղևորվելով դեպի Կարմիր ծով», – Բրյուսելում լրագրողներին հայտնել է Պիստորիուսը։

Նախարարի խոսքով՝ ականազերծման որևէ գործողության մասնակցելու համար անհրաժեշտ կլինի Իրանի և Օմանի համաձայնությունը։ Նա հավելել է, որ ցանկացած առաքելություն կախված կլինի նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև հետագա բանակցությունների ընթացքից։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետը սահմանում է, որ Հորմուզի նեղուցի անցանելիությունն ապահովելու համար Իրանը պետք է 30 օրվա ընթացքում ականազերծի նեղուցը և վերացնի «տեխնիկական և ռազմական խոչընդոտները»։

Leave a Comment