Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ «Սադովոդ» առևտրի կենտրոնը վնասվել է անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով։ Հինգշաբթի օրը մայրաքաղաքին մոտենալիս խփված անօդաչու սարքերի թիվը հասել է 33-ի։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգը շարունակում է հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակումները Մոսկվայի վրա։ Ոչնչացվել է ևս հինգ անօդաչու թռչող սարք։ «Սադովոդ» առևտրի կենտրոնի տարածքում բեկորների ընկնելու վայրում գրանցվել է մեկ շենքի աննշան վնաս։ Զոհեր չկան», – գրել է Սոբյանինը իր Max ալիքում։