ՊՍԺ-ի 18-ամյա պաշտպան Հերման Մալոնգան կարիերան կշարունակի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։
Մանչեսթերյան ակումբը Մալոնգայի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Մալոնգան ՊՍԺ-ի ակադեմիայի սան է, հանդիպումներ է անցկացրել Ֆրանսիայի պատանեկան հավաքականներում։