«Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. ադրբեջանցի նախարար



Aysor.am-ը գրում է․


Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելը և այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք» և միջազգային ճանաչում ունի որպես TRIPP (Transport Route for International Peace and Prosperity), կարևոր է ոչ միայն ադրբեջանական ապրանքների արտահանման, այլև Միջին միջանցքի արդյունավետության բարձրացման և Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Թուրքիայի և Եվրոպայի երկրների միջև կապերի ամրապնդման համար։


Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը այս մասին հայտարարել է Բաքվում Իսլամական զարգացման բանկի տարեկան հանդիպումների շրջանակներում կազմակերպված երկխոսության ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment