Շինծու դատավարության հերթական փուլը․ Բաքվում քննվել են հայ գերիների վերաքննիչ բողոքները

Հայ ռազմագերիների վերաքննիչ բողոքներն են այսօր լսվել Բաքվի դատարանում. «փաստաբանը» միջնորդել է արդարացնել Լևոն Մնացականյանին։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանցից յուրաքանչյուրին տրամադրվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանության համար։ Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 23-ին։

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին դատապարտել է 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։

Leave a Comment