Բաքվում քննվում են Արցախի նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքները

Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննության գործընթացը։

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ յուրաքանչյուր անձի պաշտպանության իրականացման համար ապահովվել են փաստաբաններ, ինչպես նաև տրամադրվել են հայերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչներ։ Գործը նախագահող դատավորը նշել է, որ նախորդող դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմին ժամանակ էր հատկացվել սեփական ելույթները նախապատրաստելու նպատակով։ 

Հաջորդ դատական նիստի անցկացումը նախատեսված է հունիսի 23-ին։

Leave a Comment