Երէկ Սպանիոյ մէջ տեղի ունեցաւ Պարսելոնայի կրնան փրին, ուր առաջին անգամ ըլլալով բրիտանացի Լուիս Համիլթըն «Ֆեռարի»-ին միանալէ ետք (2025-էն ի վեր) շահեցաւ կրան փրի մը` նախապէս 7 անգամ աշխարհի ախոյեան դառնալէ ետք «Մերսետես»-ի հետ:
Համիլթըն իր ասպարէզի տիտղոսներուն թիւը հասցուց 106-ի, բայց վերջին անգամ 2024-ի յուլիսին շահած էր կրան փրի մը (Պելճիքայի մէջ), երբ տակաւին մաս կը կազմէր գերմանական խումբին:
Համիլթըն օգտուեցաւ աւելի նոր եւ թարմ անիւներէն, ճիշդ յարմար պահուն փիթ-սթոփ մտնելով եւ անցնելով փոլ փոզիշընէն սկսած «Մերսետես»-ի վարորդ Ճորճ Ռասըլին, որ կրան փրին աւարտեց Բ. դիրքին վրայ: Վերջին 5 կրան փրիներուն առաջին դիրքը գրաւած Քիմի Անթոնելլի կրան փրիի աւարտէն 4 շրջան առաջ խանգարում ունեցաւ, երբ իր խմբակից Ռասըլին անցած էր Բ. դիրքին վրայ:
Համիլթըն այս ձեւով «Մերսետես»-ի գերակայութիւնը ձեւով մը «կտրեց» 6 կրան փրիներու յաջողութենէն ետք:
Անցեալ տարուան ախոյեան Լանտօ Նորես իր «Մաքլարեն»-ով Գ. դիրքը գրաւեց, մինչ վերջին 5 տարիներուն 4 անգամ աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն իր «Ռետ Պուլ»-ով գրաւեց 4-րդ դիրքը:
Ստորեւ դասաւորումը 7 կրան փրիներէ ետք.-
| ԿԷՏ | |
| 1.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 156 |
| 2.- Լուիս Համիլթըն («Ֆեռարի») | 115 |
| 3.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 106 |
| 4.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի) | 75 |
| 5.- Լանտօ Նորիս («Մաքլարեն») | 73 |
| 6.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 70 |
| 7.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ») | 55 |
| 8.- Իսաք Հաժժար («Ռետ Պուլ») | 37 |
| 9.- Փիեռ Կասլի («Ալփին») | 32 |
| 10.- Լիամ Լոսըն («Ռէյսինկ Պուլզ») | 28 |
| ԽՄԲԱՅԻՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- «Մերսետես» | 262 |
| 2.- «Ֆեռարի» | 190 |
| 3.- «Մաքլարեն» | 143 |
| 4.- «Ռետ Պուլ» | 92 |
| 5.- «Ալփին» | 51 |
| 6.- «Ռէյսինկ Պուլզ» | 42 |