«Հորիզոնի» տաղավարում այսօր «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը անդրադարձել է ԿԸՀ-ի՝ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու աղմկահարույց որոշմանը։
Մովսեսյանը նշել է, որ ԿԸՀ-ի որոշումը չի բխում ազատ և արդար ընտրությունների տրամաբանությունից։ Նա նաև խոսել է հետընտրական զարգացումներից, մասնավորապես այն փաստից, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները փորձել են լքել երկիրը։
«Ընդդմության արձագանքը շատ անադեկվատ է։ Այլ երկրի օրինակ չեմ հիշում, երբ ամբողջ ընդդիմությունը խոսում է կեղծիքներով ընտրությունների մասին, 3 հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդները փորձում են Հայաստանը լքել»,-նշել է Մովսիսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյությում։