ԿԸՀ-ում նիստ է, զուգահեռ ընդդիմության ակցիան է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անցկացնում՝ հրապարակվելու է ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:

Նիստին զուգահեռ ընդդիմությունն ակցիա է անում:

Վարչական դատարանն ուշ գիշեր մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, «սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,- հայտնել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ ձայներն ավելացան 147-ով, սակայն դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի ՝ 35/ 65 -ի, 10/51 -ի և 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո: Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, պարզ կլինի այսօր:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment