Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դրել և երբեք էլ չի դնի Հայաստանի՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը, հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը։ Մենք հույս ունենք, որ Երևանի փոխազդեցությունները մյուս գործընկերների հետ չեն վնասի մեր երկկողմ կապերին և ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ», – հայտարարել է դեսպանը Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Նրա խոսքով՝ այսօր ռուս-հայ միջպետական համագործակցությունը հիմնված է ամենաբարձր և բարձր մակարդակներում կայուն և փոխադարձ հարգանքի վրա հիմնված քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական ձևաչափերի, միջտարածաշրջանային շփումների և ամուր իրավական շրջանակի վրա։