ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան






«Երեկ ուշ գիշերին ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը»,- ասուլիսում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԿԸՀ-ն արտահերթ նիստում կայացված որոշմանը, ըստ որի անվավեր է ճանաչել  թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

Ի. Տոնոյանը նշեց, ո ԿԸՀ-ն հատկապես անվավեր է ճանաչել այն երկու տեղամասի քվեարկության արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն բավականին բարձր ցուցանիշ էր արձանագրել։

«Այպես անվավեր է ճանաչվում 200-ից ավելի քվե, ավտոմատ կերպով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը»,- ասաց Տոնոյանը՝ ընդգծելով, որ սա հարված է ժողովրդավարությանը, արդարությանը, քաղաքական հետապնդում է, քաղաքական հաշվեհարդար է ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ։

Նա հիշեցրեց, որ քվեարկության հաջորդ օրվա առավոտյան ԿԸՀ հրապարակած տվյալներով ԲՀԿ-ն  հատել էր անցողիկ շեմը. «Սակայն րոպեներ անց, ամենայն հավականությամբ համապատասխան սմս-ի ստացումից հետո, ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը»։

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment