ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան






«ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք, թե որքան հեռու տանող նպատակներ ունեն»,- ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԿԸՀ-ն արտահերթ նիստում կայացված որոշմանը, ըստ որի անվավեր է ճանաչել  թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

Նա ընդգծեց, որ ԿԸՀ որոշմամբ երկու տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր, թեև որոշման մեջ ձևակերպումներն այնպիսին են, որ շատ դժվար է  հասկանալ՝ խոսքը վերաբերում է արձանագրությանը, թե արդյունքներին, չի տվել գնահատական արդյունքների վրա  ազդեցության հետ կապված։ 

«Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը պահանջում է՝ ԿԸՀ-ն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պարագայում եթե առկա են 101-րդ հոդվածի պահանջները՝ արդյունքների վրա ազդեցությունը, պետք է նշանակի վերաքվեարկություն»,- ասաց Է.Վարդանյանը։ 

Նա ընդգծեց, որ իրենք խոսում են իրավական գործընթացների մասին, բայց ակնհայտ է, որ այստեղ բացառապես քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներից օգտվել, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում, իսկ դա այսօր այս իշխանության համար կենսական խնդիր է։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment