2026-ի աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրվել նոր կենսաչափական անձնագրեր

Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման ծրագիրը գտնվում է ակտիվ փուլում, իսկ համակարգի դիզայնն արդեն վերջնականացված է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է այց Նիդերլանդներում գտնվող արտադրամաս, որտեղ իրականացվում են նոր փաստաթղթերի արտադրական գործընթացները։ Նախարարն ընդգծել է, որ 2026 թվականի աշնանից քաղաքացիներին արդեն կմատուցվեն նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման փաստաթղթերի ծառայությունները։

Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ նոր համակարգի գործարկմանը զուգահեռ կբացվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան գրասենյակներ։ Նախագիծը կիրականացվի երկու փուլով․ սկզբում կշահագործվեն նոր ստանդարտներին համապատասխան կենտրոնները, այնուհետև դրանց թիվը կավելացվի՝ ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով։

Leave a Comment