14:55 12.06.2026
Կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Քոչարյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը՝ «Listeria monocytogenes» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության […] …
14:40 12.06.2026
Շրջակա միջավայրի նախարարությունը 2025 թ. իրականացրել է 6 ծրագիր, 33 միջոցառում
Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 16,2 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 13,1 մլրդ դրամ: Իրականացվել է 6 ծրագիր, 33 միջոցառում: Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի խոսքով 2024 թվականի համեմատ 2025 թվականին նախարարությանը հատկացվել է 5,1 մլրդ դրամով ավելի գումար: 2024 թվականի համեմատ հաշվետու շրջանում ծախսերը 3,8 մլրդ դրամով ավելի են եղել: Նախարարության […] …
14:23 12.06.2026
Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը
Հակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր համայնքում գործող տարածքային շտաբի ներկայացուցիչ հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու […] …
13:22 12.06.2026
2025 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախապես հատկացված է եղել 43 մլրդ դրամ, ծախսվել է 42.8 մլրդ դրամ: Կատարողականը գրեթե 100 տոկոս է եղել: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հաշվետու տարում ոլորտում իրականացված […] …