
Իրանական Mehr գործակալությունը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցվող փաստաթղթից, որը դեռ պետք է համապատասխան մարմինների հավանությանն արժանանա։
Վերջնական բանակցությունները, ըստ կիսապաշտոնական լրատվամիջոցի, կենտրոնանալու են Իրանի միջուկային ծրագրի և տնտեսական հարցերի վրա, իսկ հրթիռային ծրագիրը ներառված չէ։
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը ներառում է նաև Հորմուզի նեղուցի վերաբացումը, նավթային պատժամիջոցների չեղարկումը և Իրանի սառեցված միջոցների ապասառեցումը։
ԱՄՆ-ն նաև պարտավորվում է վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, դուրս բերել իր ուժերը Իրանի շրջակայքից և վերացնել ռազմածովային շրջափակումը։