«Միլանը» գլխավոր մարզչի երեք թեկնածու ունի

«Միլանը» շարունակում է նոր գլխավոր մարզչի որոնումները։ Մամուլի հաղորդագրություններին հակառակ, Օլիվեր Գլասների նշանակման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ալ-Ահլիի» մարզիչ Մաթիաս Յայսլեն և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռուբեն Ամորիմը նույնպես դիտարկվում են որպես թեկնածուներ։

Լրագրող Մատեո Մորետոյի խոսքերով՝ «Միլանը» կրճատում է թեկնածուների ցանկը և ցանկանում է արագացնել վերջնական ընտրությունը։

Leave a Comment