Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ

Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

«Ռեալ Մադրիդի տնօրենների խորհուրդը, հունիսի 11-ին, Ֆլորենտինո Պերեսի նախագահությամբ նիստ է անցկացրել, որոշել է Ժոզե Մոուրինյուին նշանակել առաջին թիմի գլխավոր մարզիչ հաջորդ երեք մրցաշրջանների համար՝ մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Ժոզե Մոուրինյուն կմիանա «Ռեալ Մադրիդին» հուլիսի 13-ին՝ նախամրցաշրջանային խաղերի մեկնարկի օրը», — ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Մոուրինյուն նախկինում մարզել է մադրիդյան ակումբը 2010-2013 թվականներին։ Ակումբի հետ Մոուրինյուն հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի գավաթը։

Leave a Comment