«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել: Iravaban.net–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեից Iravaban.net–ի հետ զրույցում հաստատեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ: