ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը կլինի հայեցակարգային փաստաթուղթ՝ բազմաթիվ մանրամասներով։
«Սա շատ ուժեղ փոխըմբռնման հուշագիր է, որը մի փոքր հայեցակարգային է, բայց դա այն է, ինչ կարվի։
Իրանի ներկայացուցիչները ցանկանում են այն ստորագրել այնքան, որքան ես, գուցե նույնիսկ ավելի։ Ես կասեի, որ նրանք ցանկանում են այն ստորագրել նույնիսկ ավելի, գուցե շատ ավելի, բայց սա շատ մանրամասն փոխըմբռնման հուշագիր է, որի հետ համաձայնվել են նաև շատ այլ երկրներ, որոնք զգալի ազդեցություն ունեն։ Եվ բոլորը ցանկանում են, որ այն իրականացվի, ուստի, այն կարվի»,-ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։