
Երևանի Նուբարաշեն թաղամասի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Այս որոշման մասին արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը։
Տեղամասում արձանագրվել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության վերջնական արդյունքների վրա։ Տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 20:00-ից հետո թույլատրել է ընտրողների մուտքը տեղամաս։ ԿԸՀ-ն համապատասխան նյութերն արդեն ուղարկել է դատախազություն՝ հետագա քննության համար։