Արագածոտնի մարզում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 տուժած

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում` Աշտարակի կամրջի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ 25-ամյա Սերժ Խ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։

Leave a Comment