
Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին, սոցցանցում սպառնացել է Դոնալդ Թրամփը՝ խոստանալով առաջիկայում գրավել իրանական Խարգ կղզին, որն Իրանի նավթի արտահանման հիմնական կենտրոնն է և մշակում է արտահանվող նավթի մոտ 85-90%-ը։
«Ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր և կստանձնենք դրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի հետ, ինչը հիանալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար», սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։