Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն անգլիական «Աստոն Վիլայից» կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է ինսայդեր Դի Մարցիոն։
Իտալական ակումբը 33-ամյա դարպասապահի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր։
Էմիլիանո Մարտինեսն «Աստոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ավարտված ակումբային մրցաշրջանում նա մասնակցել է 44 հանդիպման, բաց է թողել 49 գոլ, 14 խաղում դարպասը պահել է անառիկ։ Թիմը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։
Էմիլիանո Մարտինեսի պայմանագիրն «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։